Առողջապահություն 1.2011
Օգնիր ինքդ քեզ հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
Զարկերակային գերլարվածությունը` հիպերտենզիան, համարվում է դարի հիվանդություն: Հայտնի է, որ երկրագնդի բնակչության գրեթե 50 տոկոսն ունի զարկերակային բարձր ճնշում, որը բերում է կյանքի համար այնպիսի վտանգավոր բարդությունների զարգացման, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտային, ինչպես նաև երիկամային անբավարարությունը, զարկերակային հիպերտոնիան: Սա աթերոսկլերոզի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից մեկն է:
Մեր ժամանակակցին բնորոշ նստակյաց կյանքը, աշխատանքային գործունեության հետ կապված շարժումների անբավարար ակտիվությունը` հիպոկինեզիան, զարկերակային գերլարվածության` հիպերտոնիայի առաջացման հիմնական պատճառներն են: Վերջինս իր հերթին հանգեցնում է հիպոդինամիայի` օրգանիզմի հենաշարժական ապարատի, արյան շրջանառության, շնչառական, մարսողական և մի շարք այլ ֆունկցիաների խանգարման: Դրան նպաստում են նաև ժառանգական նախատրամադրվածությունը, տարիքը, սեռը, մարմնի հավելյալ քաշը, ոչ ճիշտ սնվելը, վնասակար սովորությունները, հուզական լարվածությունը, սթրեսները:
Մարդու օրգանիզմի վրա բացասաբար անդրադարձող սթրեսի` դիսթրեսի հետևանքով օրգան-համակարգերի ինքնակարգավորումը խանգարվում է, անոթները նեղանում են, որի հետևանքով բարձրանում է զարկերակային ճնշումը, խաթարվում սրտի, երիկամների աշխատանքը: Սկզբնական շրջանում այդ փոփոխություններն անցողիկ բնույթ են կրում, սակայն ապրելակերպը չփոխելու դեպքում կարող են նաև անդառնալի լինել: Դեռ Հիպոկրատն է ասել.-«Վերացրու պատճառը, և հիվանդությունը կնահանջի»:
Կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդության կանխարգելման համար զարկերակային ճնշումը պետք է կայուն լինի և չգերազանցի զարկերակային գերճնշման սահմանագիծը` 140/90 մմ ս.ս. ցուցանիշը: Սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, որի ձևավորմանը նպաստում է նաև շարժողական համակարգի ակտիվությունը, ուստի անհրաժեշտ է զբաղվել բուժական մարմնամարզությամբ, լողով, առողջարար վազքով, տուրիզմով, կատարել ֆիզիկական վարժություններ, քայլել: Բուժական մարմնամարզությունը նպաստում է կենտրոնական նյարդային համակարգի լարվածության թուլացմանը, օրգան-համակարգերի աշխատանքի, անոթների տոնուսի, նյութափոխանակության կարգավորմանը, նվազեցնում խոլեստերինի քանակը: Ֆիզիկական վարժությունները և մերսումները նպաստում են սրտամկանի կծկողունակության ավելացմանը:

Ֆիզիկական վարժությունները պետք է կատարել պարբերաբար, չափավոր բեռնվածությամբ, տևողությունն աստիճանաբար հասցնելով օրական 30-45 րոպեի:
Համարժեք բեռնվածությամբ վարժություններ կատարելու համար սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, հավելյալ քաշ ունեցող 35-ից բարձր անձինք պետք է պարտադիր բժշկական քննության ենթարկվեն:
Հիպերտոնիկ հիվանդության I և II փուլերի սկզբնական շրջանում բուժական վարժությունները կարելի է կատարել 5-7 րոպե տևողությամբ` սկսելով սովորական ռիթմիկ քայլքից, աստիճանաբար արագացնելով, այնուհետև դանդաղեցնելով այն: Թուլացնելով ուսագոտու, ձեռքերի և ոտքերի մկանները` վարժությունները կատարեք պառկած, նստած, կանգնած դիրքում, համակցելով դրանք շնչառական վարժությունների հետ: Ներշնչելով վեր բարձրացրեք ձեռքերը, իրանը փոքր-ինչ թեքելով դեպի առաջ և իջեցնելով ձեռքերը` արտաշնչեք: Վարժությունների տևողությունը պետք է կազմի 10-15 րոպե: Նստած դիրքում վարժությունները կատարեք ռիթմիկ, հանգիստ տեմպով, վերջույթների հոդերում շարժումների լրիվ ամպլիտուդով, բացառեք արագ և կտրուկ շարժումները: Իրանի վարժությունները պետք է կատարել առանց խորը թեքումների, նստած կամ կանգնած դիրքում, մարզական սարքերի օգնությամբ, որոնց քաշը չպետք է գերազանցի 0,5-3 կիլոգրամը: Հիպերտոնիկ հիվանդության առաջին փուլում կարելի է տրենաժորով կատարել վարժություններ` հաջորդաբար թուլացնելով մկանները և հսկողության տակ պահելով զարկերակային ճնշումը: Ավարտելուց հետո արագ քայլքով 5-15 րոպե կատարեք շնչառական վարժություններ:
Բուժական մարմնամարզություն նշանակվում է կրիզի և զարկերակային ճնշման հետ կապված ախտանշանների վերացումից անմիջապես հետո: Այն հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևերի, զարկերակային ճնշման կտրուկ աճի կամ անկման դեպքում: Վարժությունների կատարման համար հակացուցումներ են 180/110 մմ ս.ս-ից բարձր զարկերակային ճնշումը, երկրորդ և ավելի բարձր աստիճանի սրտային անբավարարությունը: Հիվանդության սրացման դեպքում անհրաժեշտ է պահպանել հանգիստ վիճակ:
Բուժական մարմնամարզությունը ցանկալի է կատարել հաճելի երաժշտության ներքո:
Սիրտանոթային և շնչառական համակարգի բնականոն աշխատանքի, ինչպես նաև նյութափոխանակության կարգավորման համար նպաստավոր են քայլքն ու չափավոր վազքը: Մարզումները պետք է անցկացնել պարբերաբար, չափավորված, բեռնվածությունը աստիճանաբար ավելացնել, հասցնել շաբաթվա ընթացքում մինչև 4-5-ի, 15-30 րոպե տևողությամբ, ելնելով հիվանդի ֆիզիկական տվյալներից:
Հիպերտոնիկ հիվանդություն ունեցող երիտասարդներին առաջարկվում են հետևյալ վարժությունները, որոնք պետք է կատարել բժշկի հսկողությամբ, շաբաթը առնվազն 2-3 անգամ:
-
1-ին շաբաթ` քայլք 10-20 րոպե:
-
2-րդ`քայլք փոփոխական արագությամբ, 10-20 րոպե:
-
3-րդ`օրական 2 անգամ 3-4 րոպե տևողությամբ քայլք, մեկ րոպե տևողությամբ վազք, այնուհետև կրկին քայլք:
-
4-րդ`օրական 3 անգամ 3-4 րոպե քայլք, մեկ րոպե վազք, այնուհետև կրկին քայլք:
-
5-րդ`օրական 3 անգամ 3-4 րոպե քայլք, 2-3 րոպե վազք, այնուհետև կրկին քայլք:
-
6-րդ`օրական 2 անգամ 3-4 րոպե քայլք, երեք րոպե վազք, այնուհետև կրկին քայլք:
-
7-11-րդ`օրական 2 անգամ 3-4 րոպե քայլք, 7-րդ շաբաթից սկսած 4 րոպե վազք, այնուհետև կրկին քայլք: Հետագա շաբաթներում վազքի տևողությունը ավելացրեք մեկ րոպեով:
Բուժական մարմնամարզությամբ զբաղվելու դեպքում տարեցներին խորհուրդ է տրվում հսկել զարկերի քանակն ու զարկերակային ճնշումը:
Բարենպաստ ազդեցություն ունի նաև պարանոց-օձիքային շրջանի մերսումը, որի մեկ կուրսը 10-12 բուժգործողություն է: Մերսումը կարելի կատարել նույնիսկ ինքնուրույն` նստած, չլարված վիճակում: Բոլոր շարժումները պետք է կատարել վերից վար, սկսելով թեթև մերսումից. պարույրաձև, ոչ ուժեղ շարժումներով շոյել պարանոցի հետին և կողմնային մակերեսը, սահուն անցնելով դեպի ուսահոդերը, այնուհետև կատարել նույն շարժումները, բայց ավելի ուժեղ:
Առաջին 2-3 մերսումների տևողությունը 7-10, մնացածինը` մինչև 12 րոպե է:
Զարկերակային բարձր ճնշման դեպքում պետք է սահմանափակվել թույլ և ավելի կարճ տևողությամբ մերսումով: Այն ավարտելուց 5-20 րոպե անց զարկերակային ճնշումը նվազում է միջինը 15 մմ ս.ս.-ով: Մերսումների համար առավել արդյունավետ ժամեր են առավոտյան 10.30-ից մինչև 13.30-ը և երեկոյան 16.30-ից մինչև 17.30-ը:
Հիպերտոնիկ հիվանդության երրորդ աստիճանի դեպքում մերսումները հակացուցված են:
Բուժական մարմնամարզությունն ու մերսումները, համակցված դեղորայքային բուժման հետ, նպաստում են զարկերակային ճնշման նվազմանն ու կարգավորմանը: Արդյունքի հասնելու համար կարևորը առողջ լինելու ցանկությունն է, խորհուրդներին հետևելը:
11.04.2011 Կարդացեք նաև
25.04.2011
20.04.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ